Լիբանանի վարչապետի պաշտոնում վերջերս նշանակված Մուստաֆա Ադիբը հայտարարել է, որ հրաժարական է տալիս, քանի որ կառավարության ձևավորման շուրջ փակուղու առջև է կանգնել: Այդ մասին հայտնում է aljazeera կայքը:
Շաբաթ օրը հեռուստատեսային ուղերձում Ադիբը նշել է, որ չի կարողացել կատարել կառավարություն ձևավորելու իր առջև դրված առաջադրանքը և ըստ այդմ, ինքը հեռանալու մասին որոշում է կայացրել:
Այդ որոշումը կայացվել է նախագահ Միշել Աունի հետ ունեցած հանդիպումից հետո, երբ պարզ է դարձել, որ անկուսակցական կաբինետ կազմելու իր ջանքերը բախվել են խնդիրների, մասնավորապես այն մասին, թե որ կուսակցությունն է առաջադրելու ֆինանսների նախարարի պաշտոնում իր թեկնածուին:
0 Մեկնաբանություն