Լիոնի 7-րդ շրջանում՝ հունական եկեղեցու մոտ կրակոցներ են հնչել,-հաղորդել է տեղական Progres թերթը՝ հղում անելով ականատեսներին: Այս մասին հաղորդել է Ռիա Նովոստին Շրջանը տարանջատվել է անվտանգության ժապավենով, տեղում աշխատում են ոստիկանական վերակարգերը: Փրկարարները տարհանել են 1 վիրավորի, ով, ինչպես հաղորդել է BFM հեռուստաալիքը, ուղղափառ եկեղեցու քահանա է: Քահանայի վրա հարձակում գործող անձին հաջողվել է թաքնվել:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քահանան փակում էր եկեղեցին: Չարագործը նրա ուղղությամբ 2 անգամ կրակել է՝ ծանր վիրավորելով: Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ կրակողը շուրջ 40 տարեկան էր:
Ֆրանսիայի ՆԳՆ Ժերալդ Դարմանեն կոչ է արել խուսափել եկեղեցի այցելելուց:
Հայտնի չէ, արդյո՞ք միջադեպը կապ ունի ահաբեկչության հետ: Figaro թերթի տեղեկացմամբ՝ հարձակվողի ու զոհի միջև հնարավոր է՝ կոնֆլիկտ է եղել: Անցնող հինգշաբթի, երբ իսլամական աշխարհը նշել է Մոհամմեդ մարգարեի ծննդյան օրը, ծագումով թունիսցի անձը մորթել էր 3 մարդու՝ Նիսի Նոտր Դամ եկեղեցում: Չարագործին շատ արագ ձերբակալել էին: Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին ասել էր, որ հարձակվողը կրկնել է «Ալլահ Աքբար», ինչը թույլ է տալիս հանցագործությունը որակել որպես ահաբեկչություն: Հոկտեմբերի կեսին մերձփարիզյան Կոնֆլան Սան Օնորին համայնքում գլխատվել էր պատմության ուսուցիչ Սեմյուել Պատին: Սպանությունը տեղի էր ունեցել դպրոցում, ուր նա դասավանդում էր: Դասերին, որտեղ քննարկվում էր խոսքի ազատության թեման, Պատին ցուցադրել էր Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարները:
Տեսանյութն՝ այստեղ
0 Մեկնաբանություն