ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ «լուրջ մտավախություններ» ունի անդամ-պետության` Թուրքիայի գործողությունների կապակցությամբ, բայց պնդել է, որ դաշինքը կարեւոր հարթակ է Անկարայի հետ կապված վեճերը լուծելու համար, հաղորդում է Arab Weekly-ն: Թուրքիան ՆԱՏՕ-ում իր որոշ դաշնակիցներին զայրացրել է Հունաստանի հետ ծովային տարածքների վեճում իր դիրքորոշմամբ եւ Սիրիայի, Լիբիայի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում իր դերով:
ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները հաջորդ շաբաթ կհավաքվեն Բրյուսելում՝ Բայդենի թիմի հետ անձնական հանդիպման համար:
ՆԱՏՕ-ն վաղուց փորձում էր հարթել Թուրքիայի հետ ներքին տարաձայնությունները՝ մատնանշելով այն դերը, որ Անկարան խաղացել է միլիոնավոր սիրիացի փախստականներին տեղավորելու եւ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի գործում:
Անցյալ տարի դաշինքը «հակամարտությունների կարգավորման մեխանիզմ» է ստեղծել, որպեսզի փորձի խուսափել Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ բախումներից, քանի որ Միջերկրական ծովի արեւելքում լարվածությունը կտրուկ աճել է։
0 Մեկնաբանություն