Միջազգային

Մադրիդում հայտարարվել սուգ՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացածների

Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոյի հրամանագրով Մադրիդում այսօրվանից պաշտոնապես սուգ է հայտարարվում կորոնավիրուսից մահացածների հիշատակին։ Պետական հաստատությունների վրա կխոնարհվեն Մադրիդի համայնքի դրոշները, ամեն օրը ժ.12.00 բնակիչները մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը։
Մադրիդում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3082-ի։

Այդ մասին տեղեկացրել է Իսպանիայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *