Շվեյցարիայում մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։ 80-ամյա Անանի մահվան մասին հայտնել են ՄԱԿ-ի՝ միգրացիայի գծով միջազգային կազմակերպության ներկայացուցիչները։
Քոֆի Անանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 1997-ից՝ տասը տարի շարունակ։ 2001-ին Անանը խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել։
Գլխավոր քարտուղարի պաշտոնը լքելուց հետո նա, որպես ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար, զբաղվում էր Սիրիայի հակամարտության կարգավորմամբ։ Նա ղեկավարել է նաև Նելսոն Մանդելայի հիմնած «Ավագներ» կազմակերպությունը։
0 Մեկնաբանություն