84 տարեկանում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, հայտնում է РИА Новости-ն։
Տեղեկությունը հաստատել է ներկայիս քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Ցավում եմ, որ կյանքից հեռացել է այդ էներգիայով, կենսասեր մարդը, ով Մոսկվան ղեկավարել է դժվար ժամանակաշրջանում, շատ բան է արել քաղաքի ու մոսկվացիների համար։ Ցավակցում եմ հարազատներին ու մտերիմներին»,- գրել է Սոբյանինը Թվիթերի իր էջում։
Նշվում է, որ Լուժկովը մահացել է Մյունխենի հիվանդանոցներից մեկում, որտեղ նա սրտի վիրահատության էր ենթարկվել։
0 Մեկնաբանություն