Միջազգային

Մակրոնը հաջորդ շաբաթ կարող է այցելել Կիև. Le Parisien

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող Է հաջորդ շաբաթ ուղևորություն կատարել Կիև: Հունիսի 10-ին այդ մասին հաղորդել Է Le Parisien թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, -տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ հրատարակության՝ հաջորդ շաբաթ պետության ղեկավարի Կիև այցի հնարավորությունը «լրջորեն ուսումնասիրվում Է»: Դրա հետ մեկտեղ «Ելիսեյան պալատը չի հաստատում, բայց և չի հերքում հաջորդ շաբաթ հնարավոր արտասահմանյան ուղևորություները», հայտնել Է թերթը:

Le Parisien-ի տվյալներով՝ ուղևորությունը Կիև կարող Է հետևել Ռումինիա Մակրոնի պլանավորված այցին, ուր նա մտադիր է հանդիպել այնտեղ գտնվող ֆրանսիացի զինվորականների հետ: Հունիսի 9-ին Ֆրանսիայի ղեկավարը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են վարել:

Ավելի վաղ Մակրոնը բազմիցս հայտարարել էր Կիև այցելելու պատրաստակամության մասին, միայն թե դա օգուտ բերի հակամարտության կարգավորման գործին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *