Միջազգային

Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Ֆրանսիայի նախագահականի  հայտարարությունը 

Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը։

Նա հինգշաբթի՝ օգոստոսի 4-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ պարոն Իլհամ Ալիևի հետ, իսկ նախօրեին մտքեր փոխանակվել Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ։

Նա իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին, մասնավորապես, Լաչինի միջանցքի հատվածում տեղի ունեցած լուրջ միջադեպերի կապակցությամբ։ Նախագահը կոչ է արել անել ամեն ինչ՝ էսկալացիայից խուսափելու և Հայաստանի հետ լիարժեք բանակցություններ ծավալելու համար։

Նա ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը։ Ֆրանսիան սերտ կապի մեջ է երկու կողմերի և իր գործընկերների հետ՝ շարունակելու աջակցել և նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *