Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ալեքսեյ Նավալնուն և նրա ընտանիքին՝ ներառյալ ապաստանի տրամադրումը: Այս մասին նա նշել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք ծայրաստիճան տխուր և անհանգստացած ենք այս իրավիճակով», -շարունակել է Մակրոնը: Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է. «Պետք է արագ պարզել, թե ինչպես է տեղի ունեցել այս իրավիճակը: Մենք պնդելու ենք դա»:
Այսօր Նավալնու հետ կապված իրավիճակին է անդրադարձել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Մասնավորապես, Սպիտակ տանն անցկացվող միջոցառման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հետևում է ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի զարգացումներին:
Հարկ է նշել նաև, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը պատրաստ է օգնել, որպեսզի բուժման նպատակով Նավալնուն տեղափոխեն արտասահման: Միևնույն ժամանակ, ռուս բլոգերի գործընկերները հայտարարել են, որ բժիշկները դրա համար անհրաժեշտ թույլտվություններ չեն տվել, քանի որ նրա վիճակը «տեղափոխելի չէ»:
0 Մեկնաբանություն