Միջազգային

Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել և Բեյրութի իր տանն է

Գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել տուն` Բեյրութ,- լուրը «Հայերն այսօր» կայքին փոխանցել է Լիբանանում ՀՀ դեսպանությունը:  Հիշեցնենք՝  Մարալը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Ավելի ուշ լուրը հաստատել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմը:

Մարալ Նաջարյանի ազատ արձակվելու  մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր առել նաև լիբանանահայ  հասարակական գործիչ Յակոբ Հավաթեանը: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *