Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի մասնավոր հոսպիսում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում կա 9 զոհ։ Մի քանի այցելու կարողացել են դուրս գալ և փրկվել, մի քանիսը տարհանվել են: Անկողնային ռեժիմի հիվանդներին, սակայն, դուրս բերել չի հաջողվել։
Թե որն է եղել հրդեհի բռնկման պատճառը, առայժմ պարզ չէ, ոստիկանությունն արդեն պարզել է, որ հոսպիսն անօրինական է գործել, այցելուներից շատերն անգամ փաստաթղթեր չեն ունեցել։
Դեպքի առթիվ քննություն է ընթանում։
0 Մեկնաբանություն