Միջազգային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՐԴԻ ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ

  Օրերս Ս.Պետերբուրգում Ա. Բրյանցևի 24-րդ թատերական միջազգային փառատոնում Հայասատանը ներկայացրեց դրամատուրգ, արտիստ, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն՝ Էլֆիք Զոհրաբյանը: Զոհրաբյանը հանդես եկավ «Արդի հայ դրամատուրգիան և թատրոնը» թեմայով դասախոսությամբ՝ ներկայացնելով արդի հայ դրամատուրգիական միտումները, ժանրային համակարգերը, թատրոնի համապատկերը, միջազգային ձեռքբերումները, մասնակցեց մի շարք դրամատուրգիական լաբորատորիաների։

Միջազգային փառատոնին մասնակցում էին ՌԴ հայտնի թատրոններ, Հայաստանը, Սերբիան, Իրանը, Իրաքը, Թուրքիան, Բելառուսը… Ներկայացումների մեջ ընդգրկված էր օսկարակիր հեղինակ Ֆ. Զելլերի «Սուտը» պիեսի բեմադրությունը, սերբ կինոաստղ Միլոշ Բիկովիչը։ Տեղի ունեցավ նաև կլոր սեղան «Դասականություն և արդիականություն» թեմայով, որին մասնակցեցին անվանի թատերագետներ և ռեժիսորներ տարբեր երկրներից։

 Էլֆիք Զոհրաբյան դրամատուրգն ստացավ նոր հրավերներ՝ կրկին ներկայացնելու Հայաստանը։

Հայասանը ներկայացնող Էլֆիք Զոհրաբյանն արժանացավ փառատոնի դիպլոմին։ Վանաձորի քաղաքապետի ժ/պ Ա. Փելեշյանը շնորհակալագիր հանձնեց վանաձորցի, բազմաթիվ գրական մրցանակների արժանացած գրականագետին ՀՀ ֊ն բարձր մարկարդակով միջազգային փառատոնում ներկայացնելու համար։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *