Մինսկում տեղի է ունեցել «կանանց երթը: Ոստիկանությունը բերման է ենթարկում երթի մասնակիցներին: Որոշ լրատվամիջոցների և իրավապաշտպանների տեղեկություններով բերման է ենթարկվել շուրջ 250 մարդ:
Նշվում է, որ ձերբակալվածներն այնքան շատ են, որ ոստիկանական մեքենաները հերթ են կանգնել նրանց տեղափոխելու համար: Առնվազն 2 կին հոսպիտալացվել է:
Ձերբակալվածներից մեկը 73-ամյա Նինա Բագինսկայան է, որը դարձել է բողոքի ցույցերի խորհրդանիշներից մեկը:
Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ից հետո, երբ երկրի բնակիչները, համաձայն չլինելով նախագահական ընտրությունների արդյունքների հետ, դուրս եկավ փողոցներ՝ իր բողոքի ձայնը արտահայտելով նախագահական ընտրությունների կեղծման դեմ:
0 Մեկնաբանություն