Միջազգային

Մոլդովայում կարող է արտակարգ դրություն հայտարարվել՝ գազի ճգնաժամի պատճառով

Մոլդովայի կառավարությունը որոշում է ընդունել խնդրել խորհրդարանից երկրում 60 օրով արտակարգ դրության ռեժիմ մտցնել՝ կապված էներգետիկ իրավիճակի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է վարչապետ Նատալյա Գավրիլիցան:

Ավելի վաղ փոխվարչապետ Անդրեյ Սպինուն նշել էր, որ երկիրը բախվել է ճգնաժամի հերթական փուլի հետ, քանի որ դեկտեմբերին գազի գնման սակագինը հազար խորանարդ մետրի դիմաց 450 ԱՄՆ դոլար էր, իսկ հունվարին այն աճել է՝ հասնելով 646-ի:

«Գազպրոմ»-ը պաշտոնապես նախազգուշացրել է, որ կկասեցնի վառելիքի մատակարարումը, եթե մինչև հունվարի 20-ը կանխավճար չստանա:

«Մոլդովագազ»-ը չի հասցնի հունվարին կանխավճար վճարել»,- նշել է Գավրիլիցան: Նա հայտնել է, որ խորհրդարանի հաստատումից հետո երկրում արտակարգ դրություն կհաստատվի, որպեսզի արտակարգ հարցերով հանձնաժողովը իրավունք ունենա բնակչությանը վառելիքով ապահովելու հրատապ քայլեր ձեռնարկել, քանի որ «Գազպրոմ»-ը կարող է հունվարի 21-ից դադարեցնել գազամատակարարումը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *