Օգոստոսի 20-ի երեկոյան Մոսկվայի մարզի Բոլշիյե Վյազեմի գյուղի մոտ պայթել է Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենան։ Ղեկին եղել է Դարիա Դուգինան՝ հասարակական գործիչ, փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դուստրը։ Նա մահացել է: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ լրատվականը:
Մեքենան, որում Դարիա Դուգինան էր, պայթել է Մոժայսկի մայրուղում ժամը 21։00-ի սահմաններում։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ ենթադրաբար մեքենայում տեղադրված է եղել պայթուցիկ: Մեքենան պատկանում է Ալեքսանդր Դուգինին։
Քրեագետներն ու քննիչները շարունակում են դեպքի վայրի զննությունը, որի արդյունքներով կնշանակվեն փորձաքննություններ՝ դատաբժշկական, տեխնիկական, մոլեկուլային գենետիկական։
Դեպքի առթիվ հարուցվել է գործ՝ կատարված սպանության դեպքի առթիվ (ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետ)։
Դարյան ծնվել էր 1992 թվականին, ավարտել էր Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետը և աշխատում էր որպես Միջազգային Եվրասիական շարժման քաղաքական դիտորդ։
Ալեքսանդր Դուգինը փիլիսոփա է, քաղաքագետ, հրապարակախոս, հիմնադիրն է նեոեվրասիականության փիլիսոփայական և քաղաքական շարժման։
Հայտնի է, որ Դուգինը Պուտինի մերձավոր համախոհներից է: Նրան անվանում են նաև Պուտինի «ուղեղ:
0 Մեկնաբանություն