Միջազգային

Մոսկվայի կենտրոնում հայազգի գործարար է սպանվել. նա հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից

Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը կրակել և սպանել է 62-ամյա հայազգի գործարար Հովհաննես Կամարյանին, ով հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից 35-104 հոդվածի երկրորդ մասով (շահադիտական նպատակով սպանություն նախապատրաստելը):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ ոստիկանությունը ձերբակալել է Մոսկվայի կենտրոնում տղամարդու սպանության մեջ կասկածվողին:

«Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության քրեական հետախուզության վարչությունը օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում ձերբակալել է հունիսի 2-ին Կոմսոմոլսկի պողոտայում կատարված առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվողին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Յուլիա Իվանովան ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել սպանության և զենքի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *