Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է գտնվում Օմսկի հիվանդանոցում` թունավորման ախտանիշներով: Հստակ ախտորոշում դեռ չկա, բայց ընդդիմադիրի համախոհներն արդեն դիմում են ներկայացրել ՌԴ քննչական կոմիտե։ Քաղաքական գործչի շտաբը դիմել է Կրեմլին՝ բուժման համար արտասահման փոխադրելու խնդրանքով։ Գերմանիան և Ֆրանսիան հայտարարել են, որ պատրաստ են բուժել Նավալնուն, տեղեկացնում է BBC-ն։
Baza հեռուստաալիքը սակայն հաղորդագրություն է տարածել, որ Բլոգեր Ալեքսեյ Նավալնիի մոտ թունավոր նյութի ազդեցությամբ ուղեղի այտուց է առաջացել:
«Մենք վստահորեն կարող ենք ասել, որ սա թունավորում չէ օքսիբուտիրատով, բարբիթուրատներով կամ էլ ազալեպտինով: Բժիշկները պնդում են, որ բազմաթիվ հետազոտություններ են անցկացրել, բայց դեռ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվել նրա հետ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Նավալնին կտրուկ վատ է զգացել Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում: Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկի օդանավակայանում, որտեղից բլոգերը տեղափոխվել է հիվանդանոց: Նա կոմայի մեջ է, վիճակը կայուն ծանր է:
0 Մեկնաբանություն