Գերմանական «Շարիտե» հիվանդանոցը, որտեղ գտնվում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, հայտարարել է, որ վերջինիս հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ նա թունավորվել է, գրում է bbc.com-ը:
Գերմանացի բժիշկների պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նա թունավորվել է խոլինէսթերազ ինհիբիտորների խմբին պատկանող նյութից: Նշվում է նաև, որ դեռևս չի պարզվել, թե կոնկրետ որ նյութն է թունավորման պատճառ դարձել, այս պահին ևս մեկ հետազոտություն է կատարվում։Նրանք նշել են, որ «պացիենտը դեռ կոմայի մեջ է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է, սակայն ներկա պահին կյանքին անմիջական վտանգ չի սպառնում»:
0 Մեկնաբանություն