Միջազգային

Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթումում շենքի փլուզման կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթում քաղաքում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։

Նամակում ասված է.

«Հարգելի պարոն վարչապետ, Ընդունեք իմ խորին ցավակցությունները Բաթում քաղաքում մարդկային զոհեր պատճառած ողբերգական դեպքի կապակցությամբ։ Փոխանցեք, խնդրում եմ, սփոփանքի և տոկունության իմ խոսքերը բոլոր զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և վերականգնում»։ 

Բաթումում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին՝ Բաթում քաղաքի Մայիսի 26-ի փողոցում: Փլուզվել է 70-ականներին կառուցված 5 հարկանի շենքի մի հատվածը:

Քննության տվյալներով՝ ողբերգության պատճառ են դարձել առաջին հարկի բնակարանում իրականացվող վերականգնողա-շինարարական աշխատանքները, որոնք արվել են «անվտանգության կանոնների խիստ խախտմամբ»:

Որպես մեղադրյալներ ձերբակալվել են բնակարանի սեփականատերը, ինչպես նաև երկու աշխատակից: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *