Միջազգային

Նույնասեռական ամուսնություններին դեմ Եվրախորհրդարանի պատգամավորը բերման է ենթարկվել գիշերային օրգիայից

Բրյուսելում գիշերային օրգիայի ընթացքում բերման է ենթարկված Եվրախորհրդարանի պատգամավորը բացահայտել է ինքնությունը: Նա հունգարական պահպանողական Ֆիդես կուսակցությունից ընտրված Յոզեֆ Սայերն է, ով հայտնի է  նույնասեռական ամուսնություններին դեմ հայացքներով: Այս մասին, հղում անելով Euronews-ին, հայտնել է lenta.ru-ն:

Ոստիկանությունը բացահայտել է նրա ով լինելն այն բանից հետո, երբ Սայերը վայր է դրել մանդատը: Ավելի ուշ նա խոստովանել էր, որ բերման է ենթարկվել սեքս-երեկույթից՝ կարանտինի սահմանափակումները խախտելու համար:

«Ես ներողություն եմ խնդրում՝ կանոները խախտելու համար: Իմ կողմից դա անպատասխանատու քայլ էր: Պատրաստ եմ պատիժ կրել դրա համար»,- հայտարարել է նախկին պատգամվորը: Նա նաև մերժել է թմրանյութերի օգտագործումը: Ոստիկանությունը հայտնաբերել է  էստազի տեսակի թմրահաբ, սակայն պատգամավորը պնդել է, որ այն իրենը չէ և ինքը չգիտի՝ ով է բերել:

Սայերը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի համախոհներից է և  2010 թվականին Հունգարիայի Սահմանադրության մեջ արված փոփոխության կողմնակիցներից, որով ամուսնություն է համարվում բացառապես կնոջ և տղամարդու միությունը: Այսպիսով, նախկին պատգամավորը հանդիսանում է նույնասեռական ամուսնությունները մերժողներից և ավանդական արժեքների կողմնակիցներից:

Բրյուսելյան օրգիայի մասին՝ մի քանի տասնյակ մասնակիցներով, հաղորդվել էր ավելի վաղ՝ դեկտեմբերի 1-ին: Բարում ոստիկանները հայտնաբերել էին շուրջ 25 մերկ մարդկանց, ովքեր չեն պահպանել պետության կողմից ընդունված կորանավիրուսի հակահամաճարակային կանոնները: Բրյուսելում ներկայում պարետային ժամ է գործում, արգելված են 4 մարդուց ավելի խմբերով հավաքվելը:

Ջոն Հոփկինսի ինստիտուտի տվյալներով՝ դեկտեմբերի 1-ից երկրում արձանագրվել է ավելի քան 577.000 վարակված, 16.000՝ մահվան ելք:

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Սայերից բացի այնտեղ են եղել ևս 2 դիվանագետ, որոնց անունները չեն հրապարակվում: Այս առիթով Էստոնիայի ԱԳՆ-ն հաստատել էր Բելգիայում ոստիկանության կողմից սեքս-երեկույթից էստոնացի դիվանագետի է բերման ենթարկելու լուրը: «Դիվանագետը միջոցառմանը մասնակցել է որպես մասնավոր անձ: Նա ափսոսում և ներողություն է խնդրում, որ խախտել է Բելգիայում գործող սահմանափակումները», — նշվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Ըստ էստոնական լրատվամիջոցների հաղորդումների՝ դիվանագետը ծառայել է որպես Եվրախորհրդարանի խորհրդական: Նախկինում նա աշխատել է ՆԱՏՕ-ում Էստոնիայի առաքելությունում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *