Գերմանիան Ռուսաստանի իշխանություններից բացատրություն է սպասում Ալեքսեյ Նավալնու թունավորման հետ կապված իրավիճակի վերաբերյալ, նա դարձել է հանցագործության զոհ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Այժմ ակնհայտ է դարձել, որ Ալեքսեյ Նավալնին դարձել է հանցագործության զոհ: Նրան փորձել են ստիպել լռել: Եվ ամբողջ Գերմանիայի կառավարության անունից ես դատապարտում եմ նրա հետ կատարվածը», — նշել է Մերկելը:
«Նավալնիի դեմ հանցագործությունն ուղղված է ընդդեմ այն հիմնարար արժեքների ու իրավունքների, որոնց օգտին մենք հանդես ենք գալիս»-շարունակել է Մերկելը:
Նա ավելացրել է, որ գերմանական իշխանությունները «համատեղ խորհրդակցություններ կանցկացնեն» ԵՄ և ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների հետ և ռուսական կողմի բացատրություններից հետո որոշում կկայացնեն:
«Կան լուրջ հարցեր, որոնց կարող է և պետք պատասխանի միայն Ռուսաստանի կառավարությունը»,- նշել է Մերկելը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ զինված ուժերի դեղագործական և թունաբանական լաբորատորիան Նավալնիի մարմնում հայտնաբերել է «Նովիչոկ» խմբից թույնի հետքեր:
Իր հերթին, Բեռլինի «Charite՛» կլինիկան, որտեղ բուժվում է քաղաքական գործիչը, սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ Նավալնին շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ արհեստական շնչառության սարքին միացված, նրա վիճակը դեռևս գնահատվում է ծանր:
0 Մեկնաբանություն