Այս աշնանը կավարտվի Գերմանիայում Անգելա Մերկելի կառավարման ժամանակաշրջանը, որը տևեց 16 տարի: Թե ով կփոխարինի նրան այդ պաշտոնում բարդ է ասել։ Առավել հավանական տարբերակն այն է, որ կձևավորվի կոալիցիոն կառավարություն, կիրառելով տարբեր կոմբինացիաներ, առանց հստակ ընդգծված լիդերի։ Հարցումները ցույց են տալիս, որ հիմնական թեկնածուներից ոչ մեկը չի վայելում 62 միլիոն ընտրազանգվածի մեծամասնության աջակցությունը։ Գերմանական քաղաքական համակարգում բարձրագույն ղեկավար անձանց ընտրությունը կատարվում է ոչ թե անմիջապես ժողովրդի կողմից, այլ Բունդեսթագի։
0 Մեկնաբանություն