Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է փոխել Դոնբասի հիմնախնդրի կարգավորման մինսկյան հարթակը: Ntv.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ նախագահ Զելենսկին Բելառուսում տեղի ունեցած ընտրություններից հետո կապ չի հաստատել Բելառուսի կոլեգայի հետ:
«Հիմա մեր բոլոր շփումները բելառուսական կողմի հետ դադար են առել: ՄԵնք սառեցրել ենք շփումները Բելառուսի հետ»,-ասել է նախարարը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ պաշտոնական Կիեւը կհետեւի Բելառուսում իրավիճակի զարգացմանը:
0 Մեկնաբանություն