Միջազգային

Ուկրաինայում սկսվել Է քարոզարշավը նախագահի ընտրությունների երկրորդ փուլից առաջ

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի թեկնածուներին թույլատրել Է ապրիլի 8-ից քարոզարշավ ծավալել ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որը կկայանա ապրիլի 21-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԿԸՀ-ի մամուլի ծառայությունը:

«Այսօրվանից թույլատրված Է քարոզչությունը նախագահի ընտրությունների երկրորդ փուլից առաջ»,-ասել են ԿԸՀ-ում: Քարոզչությունը թույլատրված Է մինչեւ ապրիլի 19-ը ներառյալ, հավելել են մամուլի ծառայությունում: Ընտրությունների՝ մարտի 31-ին կայացած առաջին փուլի ընթացքում շոումեն Վլադիմիր Զելենսկին հավաքել Է ձայների 30,24 տոկոսը, Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 15,95 տոկոսը: Մինչեւ ապրիլի 21-ը պետության ղեկավարի պաշտոնի երկու թեկնածուները պարտավոր են իրենց ներկայացուցիչների թեկնածությունները ներկայացնել նորացված տարածքային հանձնաժողովներում: Տարածքային հանձնաժողովներն իրենց հերթին հաստատում են տեղամասային ընտրական հանձնաժողովների նոր կազմը եւ անմիջականորեն ձեռնամուխ լինում ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *