Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհիսար շրջանում 7․0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 30-ին` տեղական ժամանակով ժամը 14։51-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 17․26 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Իզմիրին հարակից շրջաններում, Էգեյան և Մարմարա ծովերում, Ստամբուլում և Բուրսայում։ Նախնական տեղեկություններով՝ կան նյութական զգալի կորուստներ։ Կարճ ժամանակ անց տեղի է ունեցել ևս 1 երկրաշարժ՝ 4․2 մագնիտուդ ուժգնությամբ։
Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել:
Տեսանյութն՝ այստեղ
0 Մեկնաբանություն