Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ փաստեր ունի, որ Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական իսլամիստներ են մասնակցում: Այդ մասին նա ասել է Բրյուսելում՝ լրագրողների հետ զրույցում, գրում է РИА Новости-ն:
«Ղարաբաղում բարդ իրավիճակ է: Ես հստակ ուզում եմ ասել՝ այսօր մենք տեղեկություն ունենք, որը վստահաբար մատնանշում է, որ ջիհադիստական խմբավորումների գրոհայինները լքել են Սիրիայի ռազմական գործողությունների թատրոնը ՝ միանալու Ղարաբաղում ռազմական գործողություններին »: Նա նշել է, որ «սա շատ լուրջ ու նոր գործոն է»:
«Մենք կքննարկենք դա, ներառյալ այստեղ ԵՄ-ի բանակցություններում»,- հավելել է նա:
0 Մեկնաբանություն