Միջազգային

Պորտուգալիայում բացվել է աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը

Պորտուգալիայի հյուսիսում՝ Արոկա քաղաքի գեոպարկում, բացվել է աշխարհի ամենաերկար հետիոտնային կախովի կամուրջը, որը ձգվում է Պայվա գետի վրայով՝ 175 մետր բարձրության վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Կամրջի երկարությունը 516 մետր է։ Ռեկորդակրի պաշտոնական բացումը ծրագրված է կիրակի, սակայն տեղի բնակիչներն արդեն օգտվում են դրանից։ Կամրջի կառուցումը տևել է մոտ 2 տարի, արժեցել՝ 2․3 մլն եվրո։ Իշխանությունները մտադիր են դրա օգնությամբ նոր զարկ հաղորդել տուրիզմին, որը զգալի տուժել է կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *