ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստվում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինը նաև նշել է, որ պատվաստումը պետք է լինի կամավոր:
«Պատվաստումn, իհարկե, յուրաքանչյուրի կամավոր ընտրությունն է, սեփական որոշումը: Ի դեպ, ես ինքս պատրաստվում եմ դա անել վաղը»,- կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ վիդեոկոնֆերանսի ժամանակ ասել է նա:
0 Մեկնաբանություն