ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որը նրան իրավունք է տալիս կրկին առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում: Փաստաթուղթը հրապարակվել է ապրիլի 5-ին՝ ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: ՌԴ Սահմանադրության նոր դրույթներից մեկի համաձայն՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամկետների քանակի սահմանափակումը տարածվում է գործող պետության ղեկավարի վրա՝ առանց հաշվի առնելու նրա նախորդ նախագահական ժամկետները: Այսպիսով, այս նորմը թույլ է տալիս պետության գործող ղեկավարին ՌԴ նախագահի պաշտոնը զբաղեցնել ևս 2 ժամկետով: Հիշեցնենք՝ ավելի վաղ փաստաթուղթը հավանության էր արժանացել երկրի Պետդումայում։
0 Մեկնաբանություն