Միջազգային

Պտտահողմ՝ Չեխիայում

Երեկ  Չեխիայի հարավարևելյան շրջանը հայտնվել է պտտահողմի թիրախում, զգալի ավերածություններ են առաջացել 7 գյուղում և 1 քաղաքում: Մահացել է 3 մարդ, մոտ 300-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Չեխիայի աշխատանքի նախարարության ղեկավարը հայտնել է, որ տուժածները կարող են ստանալ նախնական կանխիկ ֆինանսական օգնություն, յուրաքանչյուրը՝ 58 հազար կրոն (մոտ 2,7 հազար դոլար) գումարի չափով: Ըստ օդերևութաբանների՝ պտտահողմը 3-4 աստիճանի ուժգնության է եղել (առավելագույն ուժգնությունը 5-ն է), Ընդհանուր առմամբ՝ 60000 ընտանիք մնացել է առանց էլեկտրականության:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *