ՌԴ-ը որոշել է երկարաձգել երկրում գտնվելու օրինական հիմքեր չունեցող անձանց և նրանց ընտանիքների ժամանակավոր կացության ժամկետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՌԴ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում: «Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու համար օրինական հիմքեր չունեցող անձանց խորհուրդ է տրվում դիմել Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններին: Նման քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ որոշում կկայացվի ժամանակավոր կացության ժամկետը երկարաձգելու, գտնվելու վայրում հաշվառվելու մասին և կձևակերպվեն համապատասխան թույլատրող փաստաթղթեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
0 Մեկնաբանություն