Միջազգային

ՌԴ-ն պատրաստ Է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման աշխատանքի գործարկմանը

Ռուսաստանը պատրաստ Է խորհրդատվական աջակցություն ցույց տալու Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծման աշխատանքի գործարկմանը՝ դրա հետագա սահմանազատմամբ՝ երկրների միջև հակամարության շուտափույթ լուծման նպատակով: Հուլիսի 9-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ որպես սույն խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծման աշխատանքի շուտափույթ գործարկումը՝ դրա հետագա սահմանազատմամբ: Մենք պատրաստ ենք ցույց տալու անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն, և ներկայումս շարունակվում են շփումներն արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների գծով, այդ թվում՝ լարվածության ապաԷսկալացիայի նպատակով»,- ասել Է նա:

Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն չի կարծում, թե 2 երկրների սահմանին ստեղծված իրադրությունը կապված Է ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման հետ, այլ ավելի շուտ սահմանի իրավական ձևակերպման բացակայության հետևանք Է: «Մենք ելնում ենք այն բանից, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին շրջաններում իրադրությունն ուղղակիորեն կապված չԷ ԼՂ-ի հիմնախդրի կարգավորման հետ և սահմանի իրավական ձևակերպման բացակայության հետևանք Է: Ընդհանուր ֆոնն, անտարակույս, սաստկացնում Է կողմերի փոխադարձ վստահության դեֆիցիտը, դա իրոք այդպես Է»,- հավելել Է Զախարովան:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *