Միջազգային

"Ռիա Նովոստին"-ն հեռացրել է Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը

Ռուսական Ռիա Նովոստին լրատվական գործակալությունն իր կայքից հեռացրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալության մոսկովյան թղթակիցը։

Ավելի վաղ Ադրբեջանն այս հարցազրույցի պատճառով արգելափակել էր ռուսական գործակալության կայքն իր երկրի տարածքում ու ԱԳՆ-ի մակարդակով դատապարտող հայտարարություն էր ուղղել ՌԴ-ին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *