ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը,-հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն: Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը Ռուսաստանը դիտարկում է որպես երկրի ներքին գործ: «Մենք հույս ենք հայտնում, որ նախընտրական շրջանը կանցնի կառուցողական մթնոլորտում՝ ուղղված երկարաժամկետ արդյունքի հասնելուն»:
0 Մեկնաբանություն