Միջազգային

Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է Թուրքիայի հետ ավիափոխադրումների սահմանափակման մասին

Ռուսաստանը կսահմանափակի ավիափոխադրումները Թուրքիայի և Տանզանիայի հետ կորոնավիրուսի տարածման աճի տեմպերով պայմանավորված:  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին պաշտոնապես հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ հավելելով, որ եթե այդ երկրներում համավարակային իրավիճակը կայունանա, թռիչքները կվերսկսվեն:

Սահմանափակումները կգործեն ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը: ՌԴ կառավարությունը խորհուրդ է տվել տուր-օպերատորներին դադարեցնել դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքը:

Գոլիկովան տեղեկացրել է, որ Թուրքիայում մնացած ՌԴ քաղաքացիները կկարողանան հայրենիք վերադառնալ չարթերային չվերթներով կամ շարունակել հանգիստը մինչև նշանակված թռիչքի օրը:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիայում աճում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը: Գոլիկովայի խոսքով՝ կորոնավիրուսային դեպքեր ամենաշատը հենց Թուրքիայից է Ռուսաստան բերվել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *