2022 թվականի մարտի 4-ին որոշում է կայացվել արգելափակել Facebook-ի հասանելիությունը ՌԴ տարածքում: Այս մասին տեղեկացնում է Ռոսկոմնադզորը։
«2020 թվականի հոկտեմբերից Facebook-ի կողմից ռուսական լրատվամիջոցների և տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ խտրականության 26 դեպք է գրանցվել։ Վերջին օրերին սոցցանցը սահմանափակել է մուտքը դեպի «Զվեզդա» հեռուստաալիք, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալություն, «Սպուտնիկ», «Russia Today», «Լենտա.ռու» և «Գազետա.ռու» :
Facebook-ի գործողությունները հակասում են օտարերկրյա ինտերնետային հարթակներում տեղեկատվության ազատ հոսքի և ռուս օգտատերերի համար ռուսական լրատվամիջոցներին անարգել մուտքի հիմնական սկզբունքներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
"Ամերիկայի Ձայն"-ը կարճ հոլովակ է տարածել արգելքները շրջանցելու մասին։
0 Մեկնաբանություն