Լրագրող Արկադի Բաչենկոյի սպանությունը պարզվեց, որ բեմականացում էր: Բաբչենոն անձամբ ներկայացել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի նիստին, որտեղ քննարկվում էր իր սպանության հարցը:
«Ես գիտեմ, ահավոր բան է, երբ պիտի հուղարկավորես գործընկերոջդ, կներեք, որ ստիպված եղեք ապրել այդ ամենը, բայց այլ կերպ հնարավոր չէր, ես ստիպված էի»,- ասել է Բաբչենկոն: Նա հատուկ ներողություն է խնդրել կնոջը՝ Օլյային, ապրած դժոխային երկու օրվա համար:
Լրագրողը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի անվտանգության մարմիններին, իր կյանքը փրկելու, ինչպես նաև բազում ահաբեկչություններ կանխելու համար:
0 Մեկնաբանություն