Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, որի հիմնադիրը Վրաստանի նախկին նախագահ0 Միխայիլ Սահակաշվիլին է, վերջինիս առաջադրել է իբրև Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու: Այդ մասին սեպտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն, գրում է ТАСС-ը:
«Միասնական ազգային շարժումը եւ բոլոր կուսակցությունները, որոնք մտնում են ընդդիմադիր միավորման մեջ, որոշել են նրա թեկնածությունն առաջադրել Վրաստանի վարչապետի պաշտոնին»,- ասել է Վաշաձեն:
Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր է վերադառնալ Վրաստան:
0 Մեկնաբանություն