Վրաստանի 11 շրջաններից միայն 2-ը՝ Գուրիան և Կախեթին են «Կորոնավիրուսից ազատ» համարվում: 1 շաբաթ առաջ այս տվյալներն այլ էին, Սամցխե Ջավախքը ևս «կանաչ գոտի» էր որակվում: Նախօրեին՝ ապրիլի 19-ին Սամցխե Ջավախքի շրջանում, Բորժոմիի Ախալդաբա գյուղի 30-ամյա բնակչի մոտ հաստատվեց կորոնավիրուսով վարակման 1-ին դեպքը: Վարակվածի կոնտակտները պարզվել են, նրանք տեղափոխվել են կարանտինային ռեժիմ, ընտանիքի անդամները՝ ինքնամեկուսացման մեջ են: Սամցխե Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին հայտարարել է, որ վարակվածը շփում է ունեցել 8 մարդու, այդ թվում՝ քրոջ հետ, որը անցել է կորոնավիրուսի թեստը, պատասխանը բացասական է եղել:
Ալիք Մեդիա
0 Մեկնաբանություն