Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից ահաբեկիչների է օգտագործում Լեռնային Ղարաբաղում, - հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ասադը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայում ևս տարբեր երկրների ահաբեկիչների է օգտագործել, նույն մեթոդները կիրառել է նաև Լիբիայում, հնարավոր է՝ նաև այլ երկրներում:
«Այն, որ նույն մեթոդները նա կիրառում է նաև Լեռնային Ղարաբաղում, ապացույցների կարիք չունի: Թուրքիան է սկսել այս խնդիրը, աջակցել սրմանը: Թուրքիան ցանկանում էր հասնել ինչ-որ բանի, և նույն մեթոդներն է կիրառում: Եվ ես վստահությամբ ասում եմ, որ նա Սիրիայից և ուրիշ երկրներից ահաբեկիչների օգտագործում է Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Ասադը:
0 Մեկնաբանություն