Սանկտ Պետերբուրգի Սուրբ Գեորգի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում 5 մարդ մահացել է։ Նշվում է, որ նրանք եղել են վերակենդանացման բաժանմունքում՝ թոքերի արհեստական ապարատին միացված։ Հայտնի է, որ այրվել է հենց այս ապարատներից մեկը։
Հրդեհի պահին հիվանդանոցի այդ հարկում 170 մարդ է եղել։ Նշվում է, որ այստեղի այցելուները կամ կորոնավիրուս ունեին կամ կորոնավիրուսի կասկած։
0 Մեկնաբանություն