ՆԱՏՕ-ն պահպանում է Ռուսաստանի հետ երկխոսելու պատրաստակամությունը, բայց դրա հետ մեկտեղ չպետք է նվազեցնի տնտեսական ճնշումը: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով գերմանական կրոնական տարեկան խորհրդաժողովի հեռավար քննարկմանը:
«Դա Ռուսաստանի նկատմամբ մեր երկկողմ մոտեցման հիմքն է: Մենք Ռուսաստանին առաջարկում ենք երկխոսություն, բայց Ռուսաստանը, միևնույն է, իրեն ագրեսիվ է պահում»,-հայտարարել է նա:
Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում ևս մեկ Սառը պատերազմ:
«Բայց մենք չենք կարող հանդուրժել, երբ խախտվում է միջազգային իրավունքը»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ըստ նրա՝ դա է պատճառը, որ իրենք շարունակում են պահպանել տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:
0 Մեկնաբանություն