Միջազգային

Թալիբներն ընդհանուր համաներում են հայտարարել Աֆղանստանի կառավարական պաշտոնյաների համար

«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն օգոստոսի 17-ին ընդհանուր համեներում են հայտարարել նախկին կառավարական պաշտոնյաների համար եւ կոչ են արել վերսկսելու աշխատանքը պետական հիմնարկություներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով թալիբների թողարկած հայտարարությունը:

«Բոլորի համար ընդհանուր համաներում Է հայտարարված (…), ուստի դուք պետք Է լիակատար վստահությամբ վերադառնաք սովորական կյանքի»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *