Թայվանն ուզում է ԱՄՆ-ից մեծ հեռահարության թեւավոր հրթիռներ գնել, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը:
Չնայած Թայվանը սեփական մեծ հեռահարության հրթիռներն է մշակում, նա նաեւ դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով ավելի ժամանակակից սպառազինություն:
Պատասխանելով այն հարցին, թե Թայվանը սպառազինության ինչ համակարգեր է ցանկանում գնել, երկրի ՊՆ Ռազմավարական պլանավորման վարչության պետ Լի Շի Ցզիանը նշել է AGM-158 Lockheed Martin Corp.-ը: «Մենք դեռ որոնման գործընթացում ենք: Կապի ուղիները շատ հարթ են եւ նորմալ»,- ասել է նա:
AGM-158 JASSM (Joint Air-to-Surface Standoff Missile) հրթիռը կարող է ունենալ գրեթե 1000 կմ հեռահարություն՝ կախված մոդելից, եւ տեղադրվում է ինքնաթիռների, ներառյալ F-16-երի վրա, որոնք օգտագործվում են Թայվանում:
Lockheed Martin-ը հայտարարում է, որ հրթիռը նախատեսված է արժեքավոր, լավ պաշտպանված, ֆիքսված ու տեղաշարժվող թիրախները ոչնչացնելու համար եւ արձակվում է բավական մեծ հեռահարությամբ, որպեսզի արձակող ինքնաթիռը զգալի հեռավորության վրա լինի հակառակորդի ՀՕՊ համակարգերից:
0 Մեկնաբանություն