Թբիլիսիի արվարձանում գտնվող բազմաբնակարանոց շենքերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով 65-ամյա մի կին, ծանր վնասվածքներ ստանալով, տեղում մահացել է։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «Մտավարի» հեռուստաընկերությունը։ Պայթյունի պատճառներն ուսումնասիրվում են։ Նախնական վարկածով` 8 հարկանի շենքի 4-րդ հարկում ջրատաքացուցիչ է պայթել։
0 Մեկնաբանություն