Միջազգային

Թբիլիսիին սպառնում է սարսափելի սողանք, որը կարող է քանդել մայրուղին (տեսանյութ)

Թբիլիսիի Վաշլիսջվարիի շրջանում իրավիճակը ծայրահեղ ծանր է: Մասնագետները հայտարարում են, որ  սողանքները դադարեցնելու համար անհապաղ միջոցներ են անհրաժեշտ: Գերմանացի մասնագետները միանում են Թբիլիսիում սողանքային գոտու ուսումնասիրությանը, -ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: Սողանքներն ակտիվացել են վերջին տարիներին Մուխրան Մաչավարանիի փողոցում և հարակից լանջին իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով: Երկրի ուսումնասիրության ինստիտուտի և Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի սեյսմոլոգներն ու հետազոտողները կատարել են իրավիճակի նախնական գնահատում և աշխատանքներն ավարտելուց հետո մտադիր են զեկույց հրապարակել: Ինստիտուտի մասնագետների նախնական եզրակացությամբ՝ հողի՝ արդեն առանձնացված զանգվածի ծավալը, որը ցանկացած պահի կարող է պոկվել, կազմում է մոտ կես միլիոն խորանարդ մետր: Մասնագետների հաղորդմամբ՝ սողանքի գոտին առաջացել է շրջակա միջավայրին մարդկային կոպիտ միջամտության արդյունքում,- ասված է հաղորդագրության մեջ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *