Միջազգային

Թեհրանում անցկացվել են Լավրով-Զարիֆ բանակցությունները

Թեհրանում տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը: Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարների պատվիրակությունը Իսլամական Հանրապետություն էր ժամանել նախօրեին: ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովին պաշտոնապես հրավիրել էր իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ որպես 2 երկրների արտգործնախարարների միջև քաղաքական խորհրդակցության մաս: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ երկկողմ բանակցությունների նոր փուլում քննարկվում է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես՝ Կովկասը, Սիրիան, Եմենն ու Աֆղանստանը, ինչպես նաև միջուկային գործարքը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *