«Մենք բազմաթիվ աղբյուրներից ունենք ապացույցներ այն մասին, որ ինքնաթիռը գնդակոծվել է իրանական հրթիռով: Դա սխալմամբ է արվել», - ասել է Կանադայի վարչապետ Թրյուդոն: Նա ասել է, որ Կանադան պահանջում է պատասխաններ այն հարցերին, թե որն է եղել Boeing- ի կործանման պատճառը: Նա կոչ արեց ողբերգության լիարժեք հետաքննություն անցկացնեԱվելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները, վկայակոչելով Պենտագոնի աղբյուրները, ինչպես նաև ամերիկյան և իրաքյան հետախուզության աղբյուրները, նաև հայտնել էին, որ չորեքշաբթի Թեհրանի մերձակայքում խորտակված ուկրաինական ինքնաթիռը սխալմամբ գնդակոծվել է իրանական ՀՕՊ հրթիռի կողմից:
Իսկ Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն հերքել է այն ենթադրությունը, որ վթարի ենթարկված ինքնաթիռը կարող է պատահաբար խոցված լինի հրթիռով:
Աբեդզադեն շեշտել է, որ ինքնաթիռի վրա հրթիռային հարձակումը «գիտականորեն անհնար է»: Նա բացատրեց, որ նույն պահին նույն բարձրության վրա են եղել ևս մի քանի ուղևորատար ինքնաթիռ:
Նա շեշտեց, որ Իրանում գոյություն ունի «լիակատար համակարգում» ռազմական և քաղաքացիական հատվածների միջև եւ բացառեց հրթիռով խոցելու տարբերակը:
Իսկ «Նյու Յորք Թայմզ»-ը տեսանյութ է ձեռք բերել, որը ցույց է տալիս այն պահը, երբ ուկրաինական ինքնաթիռը խոցվում է :
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում օդ բարձրանալուց րոպեներ անց ընկել է 167 ուղևորի տեղափոխող ինքնաթիռը, օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են:
0 Մեկնաբանություն