Միջազգային

Թուրքական ավիաընկերությունը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե՝ Ստամբուլ-Երևան- Ստամբուլ չվերթի իրականացման հայտով

Թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով:
«Արմենպրես»-ին տեղեկությունը հաստատել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
««Պեգասուս»-ը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե՝ փետրվարից սկսած շաբաթական 2 չվերթ իրականացնելու հայտով»,-ասել են նախարարությունից:

Հայտն ուսումնասիրվում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից, առաջիկայում կլինի որոշումը:

Ավելի վաղ ՀՀ ավիացիոն իշխանությունները թույլատրել էին Flyone Armenia ընկերությանը իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան չարտերային չվերթներ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *