«Այպես կոչված Հայոց ցեղասպանության վերաբերյալ պնդումներն իրավական հիմքեր չունեցող քաղաքական հերյուրանքներ են ընդդեմ պատմական փաստերի: Դրանք զրո ու դատարկ են Թուրքիայի համար»,- թուրքական «Հուրրիյեթի» փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը՝ անդրադառանալով Էմանուել Մակրոնի այն որոշմանը, ըստ որի ապրիլի 24-ը Ֆրանսիայում կհռչակվի Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
Քալընի խոսքով՝ նրանք, ովքեր անտեսում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2005 թվականին միացյալ հանձնաժողով ստեղծելու կոչը 1915 թվականի իրադարձությունների վրա լույս սփռելու համար, փորձում են մանիպուլացնել պատմական իրադարձությունները:
Թուրքիո մամլո խոսնակը նշել է նաև, որ շրջապատված լինելով քաղաքական խնդիրներով և ամիսներ տևող բողոքի գործողություններով՝ Մակրոնը փորձում է փրկել ինքն իրեն՝ օգտագործելով պատմական իրադարձությունները որպես քաղաքական սնունդ:
0 Մեկնաբանություն